30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բժշկության հատվածներ Աստվածաշնչից

ԾՆՆԴՈՑ 20.17 – «Աբրահամը աղոթեց Աբիմելեքի ընտանիքի համար, Տերը բժշկեց նրանց և կանայք ծնում էին»:

ԵԼԻՑ 12.7,13 – «Գառան Արյունով պատեք ձեր կյանքը, ձեր տները, ձեր զավակներին և ձեր ունեցվածքը, որպեսզի Արյան նշանը տեսնելով` հրեշտակը ոչ մի հարված ու վնաս չբերի ձեզ»:

15.26 – «Եթե իրավ լսես քո Տեր Աստծո ձայնին, և ինչ որ Նրա աչքի առաջին ուղիղ է` անես, Նրա պատվիրաններին ականջ դնես և Նրա բոլոր կանոնները պահես` այն ախտերից ոչ մեկը քեզ վրա չեմ բերի, որովհետև Ես եմ քո Բժիշկը»:

23:25 – «Եթե Աստծուն պաշտես` Նա կօրհնի քո հացն ու ջուրը և հիվանդությունը կհանի քո միջից, քո երկրի մեջ վիժող ու ամուլ չի լինի, և կյանքդ կերկարացնի»: 

ՂԵՎՏԱՑՈՑ 26.3-13 – «ձեզ ոչ մի վախեցնող չի լինի… ձեզնից հինգը հարյուրին կհալածի … ձեզ վրա կնայեմ, ձեզ կաճեցնեմ և կշատացնեմ»:

ԹՎՈՑ 12.13 – «Մովսեսի բարեխոսական աղոթքով Մարիամը բժշկվեց բորոտությունից»: 

21.8 – «ով որ օձից խայթվի, թող նայի պղնձե օձին /խաչյալ Քրիստոսին/ և կբժշկվի»: 

Բ ՕՐԻՆԱՑ 7.12-15 – «Տերը քո վրայից կվերցնի բոլոր ախտերն ու ոչ մի հիվանդություն չի գա քո վրա»: «Տերը կօրհնի քեզ, քո զավակներին և քո բոլոր գործերը» :

«Մովսեսը 120 տարեկան էր և նրա աչքերը չտկարացան ու զորությունը չպակասեց»: 

ՀԵՍՈՒ 14.10-11 -«Քաղեբն 85 տարեկան էր և նրա զորությունը տեղն էր` երիտասարդ ժամանակվա պես` պատերազմելու և հաղթելու համար»:

Բ ԹԱԳ. 24.25 – «Աստված լսեց Դավթի աղոթքը, և հարվածը (ժանտախտը) դադարեց»: 

Գ ԹԱԳ. 17.8-24 – «Եղիա մարգարեն հարություն տվեց սարեփթացի կնոջ որդուն»: 

Դ ԹԱԳ. 4.18-37 – «Եղիսե մարգարեն հարություն տվեց սունամացի կնոջ որդուն» : 5-րդ գլ. – ասորի Նեեման զորապետի բժշկությունը: 20.1-7 -«Տերը լսեց Եզեկիային և բժշկեց նրան: Իսկ հետո չորացրած թուզ դրեցին վերքերին» : 

Բ ՄՆԱՑ. 7.14 – «Եթե Իմ ժողովուրդը, որի վրա կոչված է Իմ Անունը, խոնարհվեն, աղոթք անեն, Իմ երեսը խնդրեն և իրենց չար ճանապարհներից ետ դառնան, այն ժամանակ Ես կլսեմ նրանց երկնքից, կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը» :

16.12 – «Ասա թագավորը հիվանդացավ և Տիրոջը խնդրելու փոխարեն` բժիշկներ ուզեց»:   30.13-20 «Ժողովուրդը տոնեց Զատիկը և Աստված թողություն տվեց (բժշկեց) ժողովրդին»: 

ՆԵԵՄԻԱ 1.13 – «Քո վրայից պիտի վերցնեմ գերության լուծը և պիտի կտրեմ քեզ բռնող կապերը» : 8.10 – «Տիրոջ ուրախությունը Աստծո ժողովրդի զորությունն է »: 

ԵՍԹԵՐ 4.16 – «Եսթերն ու ողջ ժողովուրդը երեք օր ծոմ պահեցին, և Տերը նրանց ազատեց կործանումից» :

ՀՈԲ 5.17-26 – « Նա կփաթաթի քո վերքերը և Նրա ձեռքերը կբժշկեն քեզ … ոչ մի չարիք քեզ չի դիպչի … լա՛վ ծերացած կմեռնես» : 11.13-19 – « կյանքդ կեսօրվա արևից պայծառ կլինի»: 

22.21-28- «Ամենակարողից ուրախություն կստանաս … Նա կպատասխանի քո աղոթքին»:  

33.23-30 – «Ես Քավություն եմ գտել, իմ մարմինը նորածնի մարմնի պես կլինի»:

42.10 – «Տերը ազատեց Հոբին գերությունից` իր ընկերների համար աղոթքից հետո և օրհնեց նրան նախկինից կրկնապատիկ անգամ»:

ՍԱՂՄՈՍ17.8 – «Պահիր ինձ աչքիդ բիբի պես և ծածկիր ինձ թևերիդ հովանու տակ»: 

30.2 – ՙՈվ Տեր` իմ Աստված, ես դեպի Քեզ աղաղակեցի և Դու բժշկեցիր ինձ»: 37.4 -«Ցնծում եմ Քեզնով, Տեր և Դու կտաս ինձ իմ սրտի ուզածը` բժշկությունը» : 

1.1-4 – «Տեր, Դու միխիթարում ես ինձ տկարության անկողնում: Դու բժշկում ես ինձ, իմ բոլոր անկողինը փոխում ես իմ հիվանդության ժամանակ» : 91- «Ինձ չար բան չի հասնի և նեղությունը չի մոտենա իմ բնակարանին» : 

103.1-5 – «Օրհնում եմ Տիրոջը, որ ներում է իմ բոլոր մեղքերը, բժշկում է իմ ամեն ցավերը»: 105.37 – «Տերը հանեց նրանց գերությունից` արծաթով, ոսկով և նրանց ցեղերում տկար մարդ չկար»: 107.20 – «դեպի Տերն աղաղակեցին և Նա փրկեց իրենց վշտերից, Իր Խոսքն ուղարկեց և բժշկեց նրանց»: 147.3 – «Նա բժշկում է սրտով կոտրվածներին և փաթաթում նրանց խոցերը»: 

ԱՌԱԿԱՑ 3.7-8 – «Աստծո վախն ու չարից հեռանալը առողջություն կլինի քո մարմնի և ոսկորների համար»: 

4.20-23 – «Աստծո Խոսքը կյանք է գտնողների համար և նրանց բոլոր մարմնին` բժշկություն» :

11.25 -«Օրհնություն տվող անձը կգիրանա` կառողջանա»: 13.17 – «հավատարիմ դեսպանը բժշկություն է ավետում»: 

14.30 – «հանդարտ սիրտը կյանք և բժշկություն է մարմնի ու ոսկորների համար»:

15.13 -«ուրախ սիրտը բժշկում է հոգին և զվարթացնում երեսը»: 16.20-24 -«Աստծո Խոսքը քաղցր է հոգուն և բժշկություն` ոսկորներին»: 17.22 – «Ուրախ սիրտը օգտակար և բժշկարար է ինչպես դեղը»:

18.20-21  – «մարդը բժշկվում է իր շուրթերի դավանությամբ», նույնը տես նաև 21.23:27.9 – «օծությունն ու աղոթքը, նաև ընկերոջ քաղցր խոսքը բժշկում են սիրտը»: 28.13 – «իր հանցանքը խոստովանողը և թողողը կբժշկվի»: Ժող. 3.3 – «կա բժշկելու ժամանակ»:

ԵՍԱՅԱ  10.27 – «օծությունը կկոտրի քո վրայի լուծը»: 

30.26 -«Տերը կկապի Իր ժողովրդի կոտրածը, և նրա հարվածի խոցը կբժշկի»: 33.24 – «Աստծո մեջ բնակվողը չի ասի, թե «հիվանդ եմ, որովհետև կներվի նրա մեղքը» :

35.1-10 – «կույրը կտեսնի, խուլը կլսի, կաղը կցատկոտի, համրը կերգի»:

40.29-31 – «Նա է հոգնածին ուժ և տկարին զորություն տվողը»: 53.5- «Նա մեր մեղքերի համար վիրավորվեց, և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք»: 58.6-12 – «բժշկությունդ պիտի հայտնվի» : 

ԵՐԵՄԻԱ  8.22 -«բժշկություն կա փառաբանության մեջ (եբր. Գաղաադ)»: 17.14 -«Բժշկիր ինձ Տեր, և ես կբժշկվեմ … որովհետև իմ պարծանքը Դու ես»: 30.17 – «Պիտի դարմանեմ ու բժշկեմ քո վերքերը»:

33.6 – «Ես նրանց վերքերին սպեղանիք և բժշկություն կդնեմ: Ես պիտի բժշկեմ նրանց, և պիտի հայտնեմ նրանց խաղաղության և ճշմարտության առատություն»:

ԵԶԵԿԻԵԼ 34.4 – «Վա՛յ նրանց, որ տկարներին չզորացրին, հիվանդներին չբժշկեցին»: 47.9 և 12- «նրանք պիտի բժշկվեն և ամենքը պիտի կենդանանան, … և Սրբարանից դուրս եկող Գետի եզերքին աճող Ծառի տերևը` բժշկության համար է»/Հայտ. 22.2/:

ՈՎՍԵ  6.1 – «Ետ դառնանք Տիրոջ մոտ … Նա կբժշկի մեզ և կփաթաթի մեր խոցերը» :

11.3-4 -«չիմացան, թե Ես եմ բժշկում նրանց» :  14.4 – «Նրանց խոտորմունքը պիտի բժշկեմ … որովհետև Իմ բարկությունը ետ է դարձել»:

ՀՈՎԵԼ  3.10 – «ձեր միջի տկարը թող ասի` Տղամարդ եմ ես»:

ԱՄՈՎՍ  5.4 – «Ինձ որոնեցեք և կբժշկվեք»:

ԱԲԴԻԱ  1.17 – «փրկվածները ետ կստանան իրենց ստացվածքները, նաև` բժշկությունը»: 

ՀՈՎՆԱՆ 3.5,10; 4.11 – նինվեացիները հավատացին Աստծուն, ծոմ պահեցին, և Տերը չկործանեց նրանց:

ՄԻՔԻԱ  7.19 – «Դու ինձ ողորմեցիր… և իմ բոլոր մեղքերը գցեցիր ծովի անդունդները»: 

ՆԱՈՒՄ  1.15 – «Կատարիր տոներդ և ուխտերդ… որովհետև անօրենն այլևս չի անցնի քո միջով» : 

ԱՄԲԱԿՈՒՄ 3.13 – «Դու դուրս եկար իմ փրկության համար և ջարդեցիր անօրենի գլուխը» : 

3.18-19- «Տերն իմ զորությունն է, Նա ինձ եղնիկի նման է դարձնում և բարձր տեղերի վրա դնում»: 

ՍՈՓՈՆԻԱ 3.14-17– «Տերը վռնդել է քո թշնամուն, ցնծա՜, որովհետև այլևս չարիք չես տեսնելու» : 

ԱՆԳԵ  2.5 – «Իմ Հոգին ձեր մեջ է, մի՜ վախեցեք» : 

ԶԱՔԱՐԻԱ 2.5 – «Ես հրեղեն պարսպով կշրջապատեմ քեզ և կփառավորվեմ քո մեջ» : 

3.4բ – «Ես քո վրայից վեր առա անօրենությունը և պատվական զգեստներ հագցրի» : 

8.19 -«ծոմը քեզ համար ցնծություն կդառնա, ուրեմն ճշմարտություն և խաղաղություն սիրիր» : 

9.9-11 -«Քո ուխտի Արյունով թողություն տվեցի գերիներին` այն գուբից, որի մեջ ջուր չկար» : 

ՄԱՂԱՔԻԱ 4.2 -«Ձեզ համար, որ Իմ անունից վախենում եք, պիտի ծագի Արդարության Արեգակը, և բժշկություն պիտի լինի Նրա թևերի վրա» : 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ