24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մայիսի 26-ը այո, պետք է դառնա մեր ժողովրդի կարմիր գիծը. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իիր էջում  գրել է․

«Կիրակի օրվա հանրահավաքից առաջ

26 մայիսի, Ավարայր եւ Սարդարապատ․․
Հիմա՝ 2024․մայիսի 26․Երեւան․․Օրը այո, շատ խորհրդանշական է եւ որեւէ  անհայրենիքի, թրքահպատակի, արեւմուտքի կամ ռուսի ոտքը պաչել երազողի, կամ՝ պատմություն չիմացողի համար գուցե եւ զուգահեռը ծիծաղելի  լինի, ֆեյքային գրոհ սկսեն եւ այլն։
 Բանի տեղ չդնեք։
Մայիսի 26-ը  այո, պետք է  դառնա  մեր ժողովրդի կարմիր գիծը, այդ տեղից պետք է սկսվի վերելքը։
Հարյուր-հազարները սա արդեն գիտեն, հասկացել են եւ գիտեին նաեւ սրանից առաջ՝ 2018-ից ի վեր, 2020-ի   արյունոտ  արհավիրքից հետո։ Եւ նրանք կլինեն հրապարակում։
 Բոլորը կգան։
Դրա համար խոսքս  ուղղում եմ   այն խմբերին, այն հայրենակիցներիս, որ   կիսով չափ են լավատես եւ կիսով չափ են հոռետես։
Սովորաբար այս խմբերը փոքր չեն լինում։  Մեր այս հայրենակիցները  սիրում են «սպասել» եւ սիրում են «թամաշա»:
Նստել  պատշգամբներում, տներում,  խոհանոցներում,  զոքանչի կողքին, կամ՝ շամշադինի  բարբառով ասած՝ բեսեդկեքի մեջ եւ <սպասել>, սպասել , թե ի՞նչ կլինի, ինչպես կլինի, ով ինչ կասի եւ  իրեն ոնց կպահի։ Որ հետո քննարկեն ու «խելք սովորեցնեն»:
  Խոսքս հենց այս սիրելի հայրենակիցներիս է ուղղված՝ մի սպասեք, բավ է սպասել եւ բավ է դիտորդ լինել։ Դուք  պետք եք  մեր երկրին։Դուք պետք եք մեր Հայաստանին, դուք պետք եք մեր հայրենիքին ու Աստծոն։
Այո, դուք պետք եք եւ պետք եք  հենց , ձեր երեխաներին, ձեր ծնողներին, ձեր  տատուպապերի հիշատակին։ Պետք եք, քանի որ ձեզ   նույնպես հայրենիք է պետք, հող ու պետություն։
Անտարբերությունը  մեծ մեղք է,  մի եղեք անտարբեր։  Մի սպասեք, որ ձեզնից յուրաքանչյուրի համար ուրիշը պետք է կռիվ տա, պայքարի ու ազատագրի  հայրենիքը։
Ձեզնից յուրաքանչյուրը թող մտածի, որ հենց ինքն է  ամենակարեւոր մարդը մայիսի 26-ին, հրապարակում, պետք է մտածի, որ առանց իրեն գործը գլուխ չի գա։ Մտածեք այսպես ու կիրակի օրը,  Ավարայրի ճակատամարտի օրը  եկեք հրապարակ։
Դուք կարող եք դառնալ նոր Վարդան Մամիկոնյան, քանի որ դուք նույն արյունն ունեք եւ նույն պատմությունը։
Խոսքս , այո, չզարմանաք, ուղղված է նաեւ քպի այն փոքրաթիվ  մարդկանց, որոնց մեջ  հոգու կռիվ կա, խռովք, այո, հաստատապես կա այդ կռիվը։Դուք եւս եկեք, մենք ձեզ չենք  մերժի։ Եկեք, սա շանս է  ինքնամաքրման։
Ես  կկանգնեմ ձեզնից յուրաքանչյուրի կողքին, չկասկածեք․․Թոթափեք  ձեր հոգիներից  անտարբերությունն ու վախը  եւ եկեք։ Դուք  եք  լինելու  այս սրբազան պայքարի աղը։
Հիշեք, Տերը  ինչպես  ընդունեց իր անառակ զավակին։ Ընդունեց։
Հ․Գ․ Եւ՝ կարեւորը՝ ձեզ հետ թե առանց ձեզ, գիտակից հայ ժողովուրդը կանի իր գործը եւ  կազատագրի երկրին ու հայրենիքը, դուք եք հետո   ծանր վիճակում լինելու, երբ ձեր ժառագները հետո կհարցնեն՝ իսկ դու ո՞րտեղ էիր,  հայր, մայր,  պապ կամ տատ։
Սիրով՝ Մարգարիտ»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ