17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Շառլ Ազնավուրի անունով է անվանակոչել հրապարակը

Երեկ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Փարիզում նշանակալից միջոցառում է տեղի ունեցել:

Արտիստի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ազնավուրի հարազատներն ու ընկերները։

BFMTV-ի փոխանցմամբ՝ Փարիզի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի անունով է անվանակոչել Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ թաղամասի հրապարակը, որը

քաղաքի պատմական կենտրոնում է՝ Ելիսեյան դաշտերում։

Քաղաքային խորհուրդն այդ կերպ որոշել է հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին, որի երգերում առանձնահատուկ տեղ է գրավել Փարիզը։

Հիշեցնենք, որ Ազնավուրի անունով հրապարակն անվանակոչելու որոշումը Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել էր 2023 թվականի դեկտեմբերին։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ