23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իրանի համար այս ծանր օրերի ֆոնին թուրք-ադրբեջանական քարոզչությունն ընկած իր ԱԹՍ-ներն է գովազդում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրանի համար այս ծանր օրերի ֆոնին թուրք-ադրբեջանական քարոզչությունն ընկած իր ԱԹՍ-ներն է գովազդում` փորձելով ցույց տալ, թե հենց թուրքական կողմի ջանքերով է վթարի ենթարկված նախագահական ուղղաթիռը հայտնաբերվել:

Ավելին` ադրբեջանական կողմը քարոզչական մի ուղղություն էլ կենտրոնացրել է` կասկածի տակ դնելու Իրանի տեխնոլոգիական զարգացման իրական մակարդակը` թեման նաև տանելով այն ուղղությամբ, որ թուրքական ԱԹՍ-ի թռիչքով է պայմանավորված եղել վթարի ենթարկվածների հայտնաբերումը:
Ադրբեջանական տգ կանալներում անթաքույց հրճվանք կա տեղի ունեցածի վերաբերյալ, նաև Իրանի տեխնոլոգիական զարգացումը կասկածի տակ դնող բազմաթիվ հրապարակումներ ու մեկնաբանություններ:
Անկախ այն հանգամանքից, որ վթարի վայրն իրանական կողմն է ծանր եղանակային պայմաններում ֆիքսել և առաջինը հասել, անչափ տհաճ է թուրք-ադրբեջանական անբարոյական քարոզչությունը հատկապես այս օրերին»  :
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ