28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Բայց հիշեք. Գեղամը հայրենիքին է նվիրել իր զավակին՝ Աբգարին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ ասում եք ՝ «նախկին նիկոլական չի լինում», հիշեք,որ սրբազան պայքարի ու բողոքի մասնակիցների հալալ կեսը նախկին նիկոլական են եղել։

Գեղամ Նազարյանի հուզական կարծիքը չեմ կիսում,բարձր եմ գնահատում լրագրող Անի Գեւորգյանի մասնագիտական հայրենանվեր գործունեությունը։
Բայց հիշեք.  Գեղամը հայրենիքին է նվիրել իր զավակին՝ Աբգարին։
Յուրաքանչյուրն ունի իր կարծիքն արտահայտելու ու պաշսպանելու իրավունք։
Բայց կրկնում եմ,այսօրվա շարժման մասնակիցների մինիմում կեսը մասնակցել է 2018-ի նիկոլիստական շարժմանն ու ոգեւորվել Նիկոլի կործանարար «հեղափոխությամբ»։
Հիմա ի՞նչ,հո ընդմիշտ չե՞նք դատապայտելու  էդ մարդկանց։
Սուրբ գիրքը հարուստ է մարդու էության փոփոխության օրինակներով՝ Հուդայի դավաճանությունից մինչեւ հակաքրիստոնյա Սավուղի կերպարանափոխության Պողոս առաքյալի։
Մարդիկ էլ են փոխվում , կարծիքներն էլ։
Կարեւորն արժեհամակարգ ու սկզբունք չփոխելն է։
Աստված եւ Հայրենիք՝ հայ մարդու ոգու անբաժան հենարաններն են»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ