12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այսօր ամենադժվար գործը Սրբազանի կողքին հենց լրագրողներն են անում․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 «Վերջին օրերին լրագրողների հանդեպ ոստիկանների   կոշտ եւ վայրագ  պահվածքը վկայում է, որ դրանց հատուկ հրահանգ է իջեցված՝ հատկապես  կոպիտ եւ բռնի, ոչ  համարժեք   ուժ կիրառել լրագրողների եւ օպերատորների նկատմամբ։Եւ, ամենեւին զարմանալի չէ, որ լրագրողների իրավունքներով իբր զբաղվող, դրա համար գրանտներ եւ  այլ դրամական հոսքեր ստացող  տարատեսակ հկները ձկան պես  համր,  կույր ու  խուլ  են ձեւանում։
Դե, իսկ  միջազգային կառույցների ծպտունը դեռ լսվելու է, որովհետեւ իրենք  շատ լավ են հասկանում, որ շուտով երկրում իրավիճակ է փոխվելու, մի կերպ պե՞տք է դեմքերը փրկեն, գոնե՝ կփորձեն․․․
Այսօր ամենադժվար գործը  Սրբազանի կողքին հենց լրագրողներն են անում, բայց, սիրելիներ, հարցեր  տալիս եղեք մաքսիմալ պրոֆեսիոնալ,հարց մի տվեք զուտ հարց տալու, ինքնաերեւալու  կամ՝ <պրոստը տակ>,  դրանով դուք  ավելի կօգնեք  համաժողովրդական այս  շարժմանը»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ