15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլը չի հոգնում մանիպուլացնել ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել 2018թ. դրությամբ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը՝ հղում անելով և աղավաղելով նաև 2017թ. ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտնած մտահոգությունները:

Մենք էլ չենք հոգնելու շարունակ պարզաբանել բանակցային իրականությունը, և պնդել, որ 4500 տարվա հայկական Արցախը կործանած և ամբողջությամբ հայաթափած անձը՝ եղել և լինելու է ձախողումների միակ պատասխանատուն ու մեղավորը:
2018թ. դրությամբ, բանակցային գործընթացում թե՛ Հայաստանի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, և թե՛ միջազգային հանրության համար անվերապահորեն գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման և ինքնորոշման իրավունքի իրացումը (տես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրների նախագահների հինգ համատեղ հայտարարությունները):
2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ խնդիրը միայն խաղաղ կարգավորմամբ լուծելու միջազգային լեգիտիմ պահանջը:
2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ խնդիրը փոխզիջումային տարբերակով լուծելու՝ բոլոր կողմերի ընկալումը:
2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման միջազգային մեխանիզմների ներդրման գործընթացը, ինչը փաստացի բացառելու էր պատերազմի հավանականությունը:
2018թ. դրությամբ, ո՛չ նոր պատերազմի, և ո՛չ էլ Արցախի Հանրապետությունն ամբողփությամբ կորցնելու հեռանկար աշխարհում ոչ ոք չուներ: Նույնիսկ Բաքվում կամ Անկարայում այդ մասին չէին կարող պատկերացնել:
Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր  ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար: Քանի որ արել է ամեն ինչ, այսօրվա աղետալի և կործանարար իրավիճակը ստանալու համար:
 Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին արցախյան հիմնախնդրի կարգավորման, Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման, ՀՀ գլոբալ անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայոց Ցեղասխանության միջազգային ճանաճման գործընթացները եղել են Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները: ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա:
Հ.Գ.
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները: Սա նոնսենս է, ժամանակակից աշխարհի համար ծիծաղելի ողբերգություն: Սա, ոչ թե, ինչպես Նիկոլն է ասում՝ “ֆորպոստից ազատվելու” գործընթաց է, այլ պետությունը բոլոր արտաքին ուժերից  և բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է: Սրա հետևանքը կարող է լինել այն, որ որոշ ժամանակ հետո, մեր կամ հաջորդ սերունդները խնդրեն, որպեսզի ինչ-որ մեկի ֆորպոստը դառնան»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ