14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավաճանության մեջ հիմնոավոր կասկածվող վարչապետ Նիկոլի հետ ընտրության գնալ չէր կարելի․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տավուշի մարզի Կիրանց գյուղում 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է 182 մարդ: Նրանցից 140-ը ընտրել է «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ոսկեպարում՝ 359 մասնակցից 285-ը ընտրել է ՔՊ-ին: Բերքաբերում՝ 301 մասնացից 245-ը ձայն է տվել ՔՊ-ին: Բաղանիսում՝ 388-ից 274-ը քվեարկել են ՔՊ օգտին: Ջերմուկում՝ 3728-ից 1755-ը ՔՊ է ընտրել: Գեղարքունիքի մարզի Սոթքում 1237-ից 533-ը ընտրել են ՔՊ-ին: Սյունիքի Իշխանասարում՝  134 մասնակիցներից 106-ը ընտրել է ՔՊ-ին, Ներքին Հանդում՝ 56-ից 24-ն են ընտրել ՔՊ-ին, Շուռնուխում՝ 69-ից 33-ը, Տեղ խոշորացված համայնքում՝ 2385-ից 1448-ը ընտրել են ՔՊ և այսպես շարունակ:

2020թ. դավադիր պարտությունից, այնուհետ ՀՀ տարածքների օկուպացիան թույլ տալուց և ՀՀ անվտանգային համակարգը խարխլելուց հետո՝ պարտված և կապիտուլյացիա ստորագրած Նիկոլը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, վերընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում:
2021թ. արտահերթ ընտրությունների արդյունքները նշանակում են, որ մեր ժողովրդի զգալի մասին կարելի է հեշտությամբ խաբել ու մանիպուլյացնել:
Սա նշանակում է, որ ոչ դավաճան կապիտուլյանտ ՔՊ-ն է մեղավոր, ո՛չ հայրենատեր ու պետականաստեղծ նախկինները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ ռուսնները, ոչ էլ եվրոպացիները:  Առաջին և միակ մեղավորը մենք ազգովի ենք , որ մեր ճիշտն ու սխալը, լավն ու վատը, կարևորն ու երկրորդականը չենք կարողանում ճանաչել ու գնահատել:
Նախ դավաճանության մեջ հիմնոավոր կասկածվող վարչապետ Նիկոլի հետ ընտրության գնալ չէր կարելի: Սակայն նույնիսկ այդ պարագայում, 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ փոխել իրավիճակը, կանգնեցնել պարտության շղթան, հրաժարվել  թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից: Բայց այդ շանսն օգտագործելու և օրինական եղանակով իշխանությունը փոխելու փոխարեն, խաբված ու կուրացած ժողովուրդը նորից ընտրեց պարտության, պատերազմի ու կորուստների ճանապարհը:
2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 24 քաղաքական միավոր: Նիկոլից ու ՔՊ-ից բացի՝ ցանկացած այլ ուժ ընտրվելու պարագայում երկիրն այսքան վատ վիճակում չէր հայտնվի: Իսկ ազգային ուժերի ընտրվելու պարագայում՝
Արցախը կմնար այնպես ինչիսին եղել է 2020թ. նոյեմբերի 10-ի դրությամբ,
ՀՀ օկուպացված տարածքները շատ արագ կազատագրվեին,
սահմանազատում-սահմանագծում գործընթացը չէր լինի Հայաստանի տարածքների հաշվին,
բոլոր գերիները վերադարձված կլինեին,
Արցախի Հանրապետության ապագայի հարցում կլիներ որոշակի առաջընթաց,
ՀՀ Զինված Ուժերի կարողությունները, պետության պաշտպանունակության և անվտանգության համակարգերը բավականաչափ վերականգնված կլինեին,
երկրում կփոխվեր ապատիայի, անտարբերության և անհանդուրժողականության միջավայրը,
 արտագաղթն ու պետական պարտքը այսքան մեծ չափերի չէր հասինի
Ադրբեջանը չէր պարտադրի ՀՀ-ին՝ փոխել սահմանադրությունը, իսկ Թուրքիան չէր պարտադրի՝ հրաժարվել Ցեղասպանության հարցից:
Այս ամենը 2021թ. կախված էր Հայաստանի քաղաքացիներից, բայց ցավոք քաղաքացիները շարունակեցին ինքնակործանման ճանապարհը՝ ակամայից օգնելով ներքին և արտաքին թշնամիներին:
Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի:
Խելքի աշեցե՛ք սիրելի քաղաքացիներ, շտկեք գործած սխալները և բացի ձեզանից ուրիշ ոչ մեկին մի մեղադրեք: Կամ մեղադրելուց առաջ գոնե հիշեք, թե ինքներդ ու՞մ օգտին էիք քվեարկում 2018թ. դեկտեմբերի 9-ին և 2021թ. հունիսի 20-ին: Այդ երկու օրերը հայկական պատմության օրացույցում  ներկվել են սևով:
Եթե քվեարկել  եք
Արցախը թշնամուն հանձնելու և հայաթափելու համար,
Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի  ազդեցության տակ դնելու և սահմանները խոցելի դարձնելու համար,
ներքին ատելություն, կեղծիք, խաբեություն և պառակտումներ սերմանելու համար,
Ազգային Բանակը, Եկեղեցին և հայի տեսակը ջլատելու համար,
ձեր երեխաների ապագան թրքացնելու համար՝
ուրեմն ճիշտ եք արել, որ ընտրել եք ՔՊ-ին:
Եթե ո՛չ, ուրեմն մտածեք սխալներն ուղղելու մասին և որքան շուտ ուղղեք սխալները՝ այնքան մեծ է խաղաղ և անվտանգ ապրելու շանսերը: Լավ՛ մտածեք, որովհետև սեղանին դրված է յուրաքանչյուր երեխայի ապագայի հարցը»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ