21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Բարերարը նախընտրել է անհայտ մնալ

Անհայտ բարերարը երեք մանկահասակ երեխաների միայնակ մայր, Գյումրիի տնակներից մեկում վարձով բնակվողԳոհար Հովհաննիսյանի ընտանիքին նվիրաբերել է նորակառույց և հարմարավետ մեկ սենյականոց բնակարան: Այս ընտանիքի անդամներին մեկ այլ բարերար անցած շաբաթ ապահովել էր հագուստով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՛՛Շիրակ՛՛ կենտրոնը՝ նշելով, որ  ՛՛տնակներում ապրող անօթևան ընտանիքների մասին «Շիրակ կենտրոնի» անցած 10 ամիսների ընթացքում պատրաստած տեսանյութերից հետո անօթևան և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա 9 ընտանիքներ արդեն իսկ դարձել են բնակարանատերեր: Իսկ անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով «Միասին կարող ենք փոխել նրանց ճակատագիրը» http://shirakcentre.org/hy/announcements/1563-shirak-centre-ngo   խորագիրը կրող նախանձեռնության արդյունքում տասնյակ ընտանիքներ ապահովվել են վառելափայտով, մի շարք ծնողազուրկ երեխաների արտերկրի բարերաների կողմից տրամադրվել է միանվագ և ամենամսյա դրամական աջակցություն, մի քանի տասնյակ ընտանիքների էլ` զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ, գրենական պարագաներ ու կենցաղային իրեր:

Այսօր անհայտ բարերարի կողմից բնակարան նվեր ստացած Գոհար Հովհաննիսյանը երեք երեխաների հետ միասին այցելեց «Շիրակ կենտրոնի» գրասենյակ և իր շնորհակալությունն ու երախտիքի խոսքը հղեց ինչպես կազմակերպությանը, այնպես էլ բարերարներին՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ