Նիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan Times
Պարզվում է՝ «բեսպրեդելշիկ» Նիկոլը որոշել է վերջ տալ վերջին 30 տարվա «բեսպրեդելին», ինչի մասին նա հայտարարել է Կիրանցում բնակիչների հետ հանդիպմանը: «Վերջին 30 տարում մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում»,-հայտարարել է Նիկոլն ու հայտնել՝ մտադիր են այնպիսի մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում, որ մարդիկ կարողանան Ադրբեջանի հետ առևտուր անել, գնալ-գալ՝ միաժամանակ չմոռանալով կրկնել, որ չի կարող երաշխավորել 100%-անոց խաղաղություն:
Ի՞նչ նկատի ունի Նիկոլը՝ «բեսպրեդել» ասելով, Արցախի առաջին պատերազմում Հայաստանի ձեռքբերումներն ու դրանց հիման վրա տասնամյակներ տևած ստատուս-քվո՞ն: Բայց մի՞թե իրեն հայ համարող ցանկացած մեկը կարող է Արցախի ազատագրումը համարել «բեսպրեդելի» արդյունք: Այդպես կաող է համարել ասենք Իլհամի կնիկ Մեհրիբանը, բայց ոչ երբեք հայը: Բայց ո՞վ ասեց, որ Նիկոլը հայ է. երբ որևէ հայի թուրք են անվանում, այդ հայը մինչև հոգու խորքը վիրավորվում է, մինչդեռ Նիկոլի համար «թուրք» բառն օրհնանքի պես մի բան է. ինքն է այդ մասին խոստովանում:
Իրականում Նիկոլը խոսել է «բեսպրեդելին» Իլհամի կանոններով վերջ դնելու անհրաժեշտության մասին, Նիկոլի ու Իլհամի ընդհանուր պայքարը հենց դրա համար է. Ադրբեջանին պետք է խաղաղություն իր կանոններով, այնպիսի խաղաղություն, որի պայմաններում Հայաստանն ինչ-որ գաճաճ պետություն կլինի՝ ամբոջությամբ Բաքվից կախյալ վիճակում՝ էներգակիրներից՝ գյուղմթերքի առևտուր:
Մյուս կողմից՝ Նիկոլն ինչ-որ տեղ անկեղծ է՝ հայտարարելով, որ խաղաղություն չի երաշխավորում: Այդպես է հայտարարում, քանի որ ինքն էլ գիտի՝ թուրք-ադրբեջանական տանդեմն իր ծրագրերից չի հրաժարվելու, Հայաստանը կործանելուց հետ չի կանգնելու՝ ՔՊ-ականներին ժամանակավորապես գուցե կուտ տալով:
Այնպես որ՝ հիմա գնդակը հասարակության դաշտում է՝ ապացուցելու, որ ոչ թե ինչ-որ ամորֆ, հավի ուղեղով անհասկանալի զանգված է, այլ՝ հայրենատեր՝ պատրաստ հանուն հայրենիքի Նիկոլին գրողի ծոցն ուղարկելու: