«Շատ հաճախ քաղաքական հարցերը ավարտվում են տնտեսական բլոկադայում»
_1426601578.jpg)
Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստին, «Ենթակառուցվածքային համագործակցւթյունը ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկների միջև համատեղ նախագծեր ճանապարհների երկաթուղու, օդային տրանսպորտի ոլորտներում» բանաձևի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե ժամանակն է ԵՄ-ում տնտեսական ու քաղաքական հարցերը չխառնվեն: «Շատ հաճախ քաղաքական հարցերը ավարտվում են տնտեսական բլոկադայում»,-ասաց նա և նշեց, թե ԵՄ-ը, լինելով գլոբալ տնտեսության շրջանում, իր այդ քայլերի շնորհիվ մեծ հարված է հասցնում այնպիսի փոքր երկրներին, ինչպիսին Հայաստանն է, և նման քաղաքականությունը խնդիր է առաջացնում փոքր երկներում:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեջբերեց զեկույցից մի դրույթ, ըստ որի՝ ԵՄ-ն պետք է բավարար ջանքեր գործադրի այս տարածաշրջանում փակ սահմանների վերացման ուղղությամբ: «Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից 25 տարի Հայաստանի նկատմամբ կիրառվող փակ սահմանների քաղաքականությանը: Հայաստանի համար դեպի ծով ելքը միայն Վրաստանն է դառնում»,-ասաց նա և հավելեց, որ ԵՄ պետք է ջանքեր գործադրի Թուրքիայի վրա այս հարցի լուծման առնչությամբ, ինչն, ըստ նրա, թույլ կտա ՀՀ-ին ավելի մերձանալ Եվրոպայի հետ: