Այրվել են ենթակայաններ
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ այսօր առավոտյան` ժամը 04:47-ին, այրվում էր Տավուշի մարզի Դովեղ գյուղի էլեկտրական ենթակայանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել` 05:21-ին: Այրվել է ենթակայան` մոտ 10 քմ մակերեսով:
Հունիսի 15-ի երեկոյան էլ ենթակայան է հրդեհվել Լոռու մարզի Հալավար գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է 23:58-ին: Այրվել են էլեկտրական ենթակայանի մալուխները, մոտ 10լ յուղ եւ հարակից խոտածածկ տարածքը: