27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երթեւեկության նոր կանոնների հաստատումը բիզնես է. ‘Աքիլլես” ՀԿ նախագահ

Ավտովարորդների իրավուքների պաշտպանության “Աքիլլես”ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով` հունիսի 2-ից ուժի մեջ մտած երթևեկության նոր կանոնների հաստատումը շուրջ 70% բարձրացված տուգանքների միջոցով գումարներ հավաքագրելուն է միտված:

Է. Հովհաննիսյանն  այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ այս տուգանքները ոչ թե մուտքագրվում են պետբյուջե, այլ` ՀՀ Ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ եւ եզրահանգեց`”Ըստ իս, նոր որոշումը ոչ այլ ինչ է, քան բիզնես”:

Նոր որոշումն, ըստ փորձագետի, մեծացրել է կոռուպցիոն ռիսկերը. ” Երբ վարորդը չի համաձայնում տեսուչի` խախտումի գրանցմանը, տեսուչը մի քանի տարբերակներ է առաջարկում: Քանի որ խախտողը տեղյակ չէ, թե ինչքան տուգանք է իրեն սպասվում, տեսուչը բավականին մեծ գումար է ասում: Օրինակ` թե 30 000 է սպասվում, բայց 3000 տուր ու գնա, վարորդն էլ նախընտրում է քիչ գումարը”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ