27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նորանշանակ կառավարության անդրանիկ նիստը բացեց Սերժ Սարգսյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ բացեց ՀՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստը:

Նախագահը նշեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի ներկայացմամբ ստորագրել է համապատասխան նախարարների հրամանները: Սերժ Սարգսյանը նշեց, որ կառավարության նոր կազմում շարունակում է աշխատել  նախկին նախարարների հիմնական մասը, նշանակվել են նաեւ նոր նախարարներ, որոնք ունեն բավարար կառավարչական եւ կազմակերպչական աշխատանքի հմտություններ:

Ձեւավորվեց անդրանիկ նիստի օրակարգը: Տիգրան Սարգսյանը, մինչ օրակարգի հիմնական հարցի` կառավարության ծրագրի ներկայացմանն անցնելը,  շնորհակալություն հայտնեց հանրապետության  ղեկավարին` վստահության համար եւ խոստացավ արդարացնել ժողովրդի եւ նախագահի վստահությունը:

Այս պահին Տիգրան Սարգսյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը, որը հիմնված է ՀՀ նախագահի ծրագրի, ազգային անվտանգության ռազմավարության եւ ՕԵԿ ծրագրի հիմնադրույթների վրա: Վարչապետը շեշտեց, որ կառավարության ծրագիրը հիմնված է հետեւյալ երեք գերակայությունների վրա` տնտեսության մրցունակության բարձրացում, մարդկային կապիտալի զարգացում եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Կառավարության նպատակը, վարչապետի խոսքով, ՀՆԱ-ի 5-ից 7 տոկոսի աճի ապահովման միջոցով զարգացած երկրների համեմամտ տնտեսության առաջանցիկ տեմպերի ապահովումն է, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,  նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում, ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի,  5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիության ապահովում,  միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով,  պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 – 0.4 տոկոսային կետի չափով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ