22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իսլամիստ ահաբեկիչների կողմից սպանված քրիստոնյաների եղբոր ապշեցնող վկայությունը

ԻԼԻՊ-ի կողմից Լիբիայում գլխատված 21 քրիստոնյաներից երկուսի եղբայրը՝ Բեշիր Քամելը, օրերս հեռուստաեթերում կիսվել է իր հուզիչ վկայությամբ և շնորհակալություն հայտնել ԻԼԻՊ-ին, որ իրենց հրապարակած դաժան տեսանյութում նրանք չեն ջնջել, այլ պահպանել են քրիստոնյաների վերջին խոսքերը Տեր Հիսուս Քրիստոսի մասին, ինչը զորացրել է իրենց հավատքը. հաղորդում է mrctv.org-ը:

«Սկսած Հռոմի ժամանակներից՝ քրիստոնյաները չարչարանքների են ենթարկվում և սովորել են ընդունել ամենը, ինչ բաժին է ընկնում իրենց,- ասել է Բեշիրը: – Սա միմիայն զորացնում է մեզ մեր հավատքի մեջ, որովհետև Աստվածաշունչը պատվիրում է՝ սիրել թշնամիներին և օրհնել նրանց, ովքեր անիծում են մեզ»:

«Ես հպարտանում եմ նրանցով,- ասել է Բեշիրը՝ խոսելով իր սպանված եղբայրների՝ 25-ամյա Բիշոյ Եստաֆանոս և 23-ամյա Սամուել Եստաֆանոս Քամելների մասին,-  նրանք քրիստոնեության «հպարտությունն» են, նաև՝ իմ հպարտությունը»:

Հաղորդավարը հարցրել է Բեշիրին, արդյոք ինքը ներո՞ւմ է ԻԼԻՊ-ի անդամներին, ովքեր սպանել են իր երկու եղբայրներին: Բեշիրը, հարցին ի պատասխան, մեջբերել է իր մայրիկի խոսքը.

«Իմ մայրը վաթսունն անց կրթություն չունեցող կին է, ասում է, որ եթե տեսներ այդ մարդասպաններից որևէ մեկին, կխնդրեր նրան ներս գալ իր տուն և կխնդրեր Աստծուն՝ բացել նրա աչքերը, որովհետև նա է պատճառ եղել, որ իր որդիները մտել են Երկնքի Արքայություն»:

Իր խոսքը Բեշիրն ավարտել է՝ աղոթելով այն մարդկանց համար, ովքեր սպանել են իր եղբայրներին.

«Սիրելի՛ Աստված, խնդրում եմ բացիր նրանց աչքերը, որ նրանք փրկություն ստանան և վերջ դնեն իրենց տգիտությանն ու սուտ ուսմունքների հետևելուն, որ իրենց սովորեցրել են»: 

Աղբյուրը` crossnews.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ