14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մորալեսը վախենում է ինձնից. Վիկ Դարչինյան Armsport.am

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը կարծում է, որ մեքսիկացի Իվան Մորալեսը խուսափում է իր հետ մենամարտից: Armsport.am-ը գրում է, որ
 ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մորալեսը ցանկանում է մենամարտել թեթեւ քաշային կարգում: Պրոֆեսիոնալ կարիերայում 39-ամյա Դարչինյանը տարել է 40 հաղթանակ, կրել 7 պարտություն եւ մեկ անգամ ավարտել այն ոչ-ոքի: 23-ամյա Մորալեսը տարել է 27 հաղթանակ:
 
«Կարծում եմ, որ Մորալեսը մտափոխվել է եւ չի ցանկանում ինձ հետ մենամարտել: Նա չէր կարծում, որ կհամաձայնեմ նրա հետ մենամարտել թեթեւ քաշային կարգում: Այժմ նա վախենում է ինձնից»,- Դարչինյանի խոսքերը մեջբերում է fightnews.com-ը:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ