21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մանկապղծության մեջ կասկածվող գյուղապետին ուզում են “սղացնե՞լ”

Հարթաշենի գյուղապետ 50-ամյա Ազատ Ղուկասյանի կողմից այս տարվա մարտ ամսին սեռական բռնության ենթարկված 14-ամյա Ա.Պ.-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացվող փորձաքննությունները դեռ շարունակվում են: Մոտ մեկ ամիս առաջ տուժած աղջկա հորեղբայրը` Գագիկ Պարոնյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ըստ փորձաքննությունների՝  Ազատ Ղուկասյանը բռնաբարել է անչափահասին:

Սակայն Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ ըստ փորձաքննություններից մեկի՝ աղջիկը “հոգեպես անհավասակշիռ է եւ նրա ցուցմունքները չի կարելի հիմք ընդունել”: Սրանից հետո Ա.Պ.-ի փաստաբանը կրկնակի փորձաքննությունն է պահանջել:  Երկրորդ փորձաքննությունը կատարվել  է Նորքի հոգեբուժական կլինիկայում: Մեկ-երկու օրից պարզ կլինի պատասխանը, սակայն մեր աբյուրների փոխանցամամբ՝ Ազատ Ղուկասյանի հարազատները ամեն ինչ անում են, որպեսզի վերջինս մեղավոր չճանաչվի:

Henaran.am-ի հետ զրույցում տուժած անչափահաս աղջկա հարազատները նշեցին, որ իրենք մինչեւ վերջ պայքարելու են, որպեսզի պատռվի գյուղապետի դիմակը: “Նա անցյալում էլ մեկ ուրիշի նկատմամբ է նման գործողության դիմել ու չի դատվել: Հիմա կարողա ասեն՝ նա էլ էր հոգեկան”,մեզ հետ զրույցում նշեց Գ.Պարոնյանը` ավելացնելով, որ իր եղբոր աղջիկը ամեն ինչ մանրամասն պատմել  է իրավապահներին:

Հիշեցնենք, որ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 10  տարի ժամկետով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ