15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն նոր ատոմակայանի կառուցումը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կմեկնի Թուրքիա։ Նրա հետ միասին Անկարա կմեկնի 60 հոգանոց ռուսական պատվիրակություն, որի մեջ ներգրավված կլինեն «‎Գազպրոմի», «‎Ռոսնեֆտի», «‎Ռոսատոմի» ներկայացուցիչներ։https: Ermenihaber.am-ը,հղում անելով թուրքական լրատվամիջոցներին՝ տեղեկացնում է, որ հանդիպման օրակարգում լինելու է Թուրքիայի՝ գազային հաբ դառնալու հարցը, ինչպես նաև հացահատիկային գործարքը։ Թուրքական իշխանամետ «‎Sabah» լրատվամիջոցի սյունակագիր Դիլեք Գյույգյորը հայտնել է, որ քննարկվելու է նաև Թուրքիայի՝ Սինոփում կառուցվելիք նոր ատոմակայանի հարցը։ Ներկայումս ռուսական կողմը Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցում է «‎Աքքույու» ատոմակայանը։

Հիշեցնենք, երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի էր ունեցել Անկարայում 2022 թվականի մայիսին։ Կողմերը քննարկել էին արդյունաբերական ապրանքների մատակարարումների ավելացման հարցը, ազգային արժույթներով վճարումների ավելացումն և փոխադարձ առևտրի խոչընդոտների նվազեցումը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ