23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիայի վտանգավոր խաղը ԱՄՆ-ի հետ

Թուրքիայի խորհրդարանը հետաձգել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի քվեարկությունը։Այս քայլը եւս մեկ հարված է Դաշինքին անդամակցելու երկրի 18 ամսվա սպասումին։ Այս հարցով որոշում կայացնող հանձնաժողովը հայտարարել է լրացուցիչ քննարկումների անհրաժեշտության մասին, սակայն կոնկրետ ժամկետներ չի նշել։

Այս դիմումը վավերացնելու համար այն պետք է անցնի հանձնաժողովի միջով և ստանա խորհրդարանի բոլոր անդամների հավանությունը, ապա ստորագրվի նախագահի կողմից: Երկար սպասելը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան կարծում է, որ Շվեդիան պաշտպանում է նրանց, ում Անկարան համարում է ահաբեկիչներ, ինչպես նաև առևտրային էմբարգո է սահմանում ռազմական արտադրանքի վրա: Էրդողանը Ստոկհոլմից պահանջել է ավելի ակտիվ գործողություններ ձեռնարկել քուրդ զինյալների դեմ և վերացնել արտահանման սահմանափակումները։

Շվեդիան կատարել է առաջադրված պայմանները, սակայն, չնայած դրան, Թուրքիայում և՛ իշխող, և՛ ընդդիմադիր օրենսդիրները հայտարարում են, թո շարունակում են կասկածներ ունենալ՝ ձեռնարկված քայլերը համարելով անբավարար։ Իրականում բոլորն են հասկանում, որ այս հարցը դարձել է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ցուցիչ: Հենց Անկարային ինչ-որ բան է պետք, խոստանում է վավերացներ: Հենց հարաբերությունները մտնում են վատթարացման փուլ, վավերացումը կասեցվում է:

Երեւում է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունենրի վատթարացման ժամանակն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ