13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»

Թուրքիայի նախագահը բավականին սուր կերպով քննադատել է Իսրայելին և նրա դաշնակիցներին՝ կոչ անելով իսրայելցի պաշտոնյաներին դատել ռազմական հանցագործությունների համար։Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»՝ Գերմանիա կատարելիք այցից առաջ կրկին դատապարտելով իսրայելական հարձակումը շրջափակված Գազայի հատվածի վրա:

Նրա խոսքով՝ Իսրայելի ռազմական արշավը պաղեստինյան «Համաս» զինված խմբավորման դեմ «մարդկության պատմության մեջ ամենադավաճանական հարձակումներն են»՝ Արևմուտքի «անսահմանափակ» աջակցությամբ։ Նա կոչ է արել իսրայելցի առաջնորդներին ռազմական հանցագործությունների համար դատել Հաագայի միջազգային դատարանում և կրկնել է իր տեսակետը և Թուրքիայի դիրքորոշումը, որ Համասը «ահաբեկչական կազմակերպություն» չէ, այլ քաղաքական կուսակցություն, որը 2006 թվականին հաղթել է Պաղեստինի վերջին խորհրդարանական ընտրություններում ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ