29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մարդն իր չափով իր պատիժը կրեց». մտավորականները կողմ են նախագահին նամակ գրել

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կողմ է, որպեսզի մտավորականները նամակով դիմեն նախագահ Սերժ Սարգսյանին դերասան Վարդան Պետրոսյան ներելու վերաբերյալ: Henaran.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ ժամանակին դիմել էր Գլխավոր դատախազին, առաջարկել կալանքի գումարը վճարել, որպեսզի խափանման միջոցը փոխվի: «Ես մտավորական մարդ եմ, առանձնապես փող չունեմ, աբյց գրել էի, որ կանխավճարը կգտնեմ, կտամ, բայց խափանման միջոցը փոխեն»,-նկատեց նա:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը ևս կողմ է այս նախաձեռնությանն ու մեզ հետ զրույցում նշեց, որ անպայման կստորագրի, եթե կյանքի կոչվի այդ նամակը: «Մարդուն պետք է ազատել, մարդն իր չափով իր պատիժը կրեց, հետո պատահարը գիտակցված արարք չէ, անպայման պետք է ազատել, իհարկե: Եթե լինի, կմիանամ, անտարակույս»,-շեշտեց նա:

««ՀԺ»-ի տեղեկություններով՝ մշակույթի մի շարք գործիչների շրջանում քննարկվում է հինգ տարվա ազատազրկման դատապարտված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով Սերժ Սարգսյանին դիմելու հարցը:

 Դերասանի դատավճռից հետո նրա փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ 5 տարի ազատազրկման դատապարտվելու դեպքում, անզգույշ հանցագործության պայմաններում, համաներման ակտով Վ. Պետրոսյանի գործը կկարճվի: Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում ևս սպասումներ կան, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ