Հոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան հերթական սխալն է գործում, երկիրն անկառավարելի վիճակի են տանում. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Անդրանիկ Թեւանյանին տարել են քաղմաս։
Հոգեւարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան իր հերթական սխալն է գործում։ Առանց քաոս ստեղծելու իշխանությունից հեռանալու փոխարեն, նրանք երկիրն անկառավարելի վիճակի են տանում։
Մահաբերն առանց արյան չի ցանկանում հեռանալ, հիմա էլ Երեւանում է ցանկանում արյուն թափել։
ՔՊ-ի անդամները, ուժային կառույցները պետք է լավ մտածեն իրենց գործողությունների մասին։
Հ.Գ. Մարտի 1-ի գործով երբ դրանք նորից հետաքննություն սկսեցին ու ոստիկանների սկսեցին թիրախավորել, ես դեռ այն ժամանակ էի գրել, որ երբ իրենք ստիպված լինեն ոստիկաններ հանել ժողովուրդի դեմ, ապա այդ ոստիկանները հիշելու են դա ու հասկանալու են, որ իրենք եւս կարող են պատժվել դրա համար, երբ ժամանակը գա»։