Հասմիկ Պողոսյանը ՀԱԿ-ին այլ առաջարկ արեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի և Լևոն Զուրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»
օրենքի նախագիծը:
Պատգամավորներն առաջարկում են հուշարձանների պետական ցուցակների, պահպանական գոտիների նախագծերի, հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման կարգերի հաստատման, ինչպես նաև հանրապետական նշանակության հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվության տրամադրման իրավունքը վերապահել ՀՀ Ազգային ժողովին:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ արցի հետ կապված ուսումնասիրվել են տարբերի երկրների առաջավոր փորձը, և այնտեղ այդ գործառույթների իրականացումը վերապահված է հանրապետական գործադիր իշխանությանը` կառավարությանը կամ պետական կառավարման տարածքային մարմիններին:Մշակույթի նախարարի խոսքով՝ նմանատիպ նախագիծ կա ԱԺ-ում այս պահին, որում բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ են ներկայացված:
«Օրենքը առաջիկայում պատրաստ կլինի և կլինի ոչ միայն մասնագիտական քննարկում, այլ նաև հանրային քննարկում և այդ կապակցությամբ մենք նպատակահարմար չենք գտնում այս օրենքի նախագծի ընդունումը և հեղինակներին առաջարկում ենք դրան անդրադառնալո կառավարության փաթեթեի քննարկման շրջանակներում»,-ասաց նա: