29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր հիմնը` խեղված հիմն է. Հաղթանակ Շահումյան

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը կարծում է, որ հարկավոր է փոխել Հայաստանի հանրապետության ազգային օրհներգը: Որպես տարբերակ նա տեսնում  է 1812 թվականին կոմպոզիտոր Գաբրիել Երանյանի կողմից  գրված “Հայաստան ” երգը և Արամ Խաչատրյանի հեղինակած ձոներգը:

Սաթյանի դիտարկմամբ  1918թվականի հանրապետության կայացման ժամանակ այդ խորհրդանիշները ընտրվել էին մեկ  տարով և հետագայում պետք է փոխվեին.«Սակայն այդ հանրապետությունը երկար կյանք չունեցավ ու այդ  հանրապետության հուշերը իմաստ չկար վերականգնելու»:

«Երբ խոսում էինք Խաչատրյանի ձոներգի մասին, որը մեկին դուր էր գալիս ու մեկին ոչ: Սակայն մենք գիտենք ոնց էր ապրում այն ժամանակ  ժողովուրդը: Եթե վերականգնենք այդ հիմնը ժողովուրդը գուցե այլ զգացողություն ունենա ու իր առաջ այլ երկիր տեսնի: Օրբելյանը մահից առաջ խնդրեց, որ ջանքեր գործադրեմ ու վերադառնա Խաչատրյանի հիիմնը»,-ասաց Սաթյանը:

Կոմպոզիտորի դիտարկմամբ հիմնի երաժշտությունը պետք է վերամբարձ լինի ու հողից կտրի մարդուն. «Մարդը պետք անպայման ինքնաբերաբար ոտքի կանգնի և ձեռքը տանի սրտին»:

«Մեր հիմնը խեղված հիմն է, որևէ մեկը Նալբանդյանի  հարցրել է, թե կարող ենք փոխել քո բանաստեղծությունը: Մեր զինանշանն էլ  օտարական բան է, ռուսականին նմանեցված: Մեզ հարկավոր է ներկայանալ, ախր այդ զինանշաննները ներկայանալու համար են: Մենք պետք է այնպես ներկայանանք, որ մեր դրոշը տեսնողը երբեք չմոռանա»,-ասաց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը և հավելեց. «Ժամանակին խոհեմությունը մեզ չուղորդեց: Մենք հիմա ենք այս հարցին  անդրադառնում, երբ մեր երկիրը բազում խնդիրներ ունի: Երբևիցե չեմ տեսել, որ մասնագետի կարծիքը մեր երկրում հաշվի առնվի: հաշվի են առնվում միայն չինովնիկների կարծիքները»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ