«Այսօր միտքը չէ գերիշխող, փողն է գերիշխողը, ամբոխը գնում է փողի հետևից»
«Հիմա բեմադրում եմ Եղեռնի տոնակատարությունը, էդպես են չէ ասում, իսկ ավելի ճիշտ Գյումրիում Պ. Սևակի «Անլռելի զանգակատնից» մի մեծ կտոր եմ անում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսյոր Նիկոլայ Ծատուրյանը:
Ծատուրյանի դիտարկմամբ մտավորականներն ուրիշ հարթության վրա գտնվող մարդիկ են, նուրբ հոգի ունեցող. «Երբ որ ես միացնում եմ հեռուստացույցը ու տեսնում եմ, թե ովքեր, ինչ են խոսում, չեմ ուզում հավատալ, որ նրանք են մեզ ղեկավարում, չեմ ուզում տնից դուրս գալ, որովհետև դրսում կեղտոտ մթնոլորտ է: Այս հայրենիքը մերը չէ, ուրիշներին է: Ամենաշքեղ սիրամարգի պոչի հետևում էլ սովորական հավի հետև է: Ասում ենք՝ հայ ենք, առանց պաթոսի էլի, պարոնայք, հերիք է էլի` էլի հայ ենք, հասկացանք: Այսօր միտքը չէ գերիշխող, փողն է գերիշխողը, ամբոխը գնում է փողի հետևից: Մարդն ի վիճակի չէ գազանության, գազան է դառնում ամբոխը»,-ասաց Ծատուրյանը: