«Ջայնամը մեռնի, մեռնումա` մեռնի … »
«Ինձ ասում են` ինչ կլինի, եթե մեռնի թատրոնը: Ես էլ ասում եմ` ջայնամը մեռնի, մեռնումա` մեռնի, քանի որ սաղ կյանքը թատրոն է: Հարսանիքը թատրոն է, կնունքը թատրոն է, թաղումը թատրոն է: Էտ Ազգային ժողովը թատրոն չի` ինչա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:
Ծատուրյանը ցավ հայտնեց, որ մեր երկիրը վատ վիճակում է գտնվում. «Շատերը անգամ չարախնդում են, բայց մեր երկիրն է, ոնց կարելի է չարախնդալ: Ինձ օրինակ շատ է անհանգստացնում արտագաղթի ծավալները»,-ասաց:
Հումորի և նմանակման վարպետը անգամ ցավալի իրավիճակներում փորձում է ժպիտի տարր գտնել. «Ուրիշ երկրում էի, գրախանութում տեսա կանաչ, սիրուն ղուրան են վաճառում: Առա բերեցի տուն: Կինս ասեց` էս ինչի ես գնել: Ասեցի, որ սաղ մեր երկրից գնում են, առել եմ, որ երբ թուրքը գա ցույց տամ իրանց` մեզ չսպանեն…»: