22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ալիև-Փաշինյան բանավեճը սկզբից մինչև վերջ բեմադրված էր. Փաշինյանը սցենարով իրեն հատկացված տեքստը ջանադրաբար անգիր էր արել. Արմեն Այվազյան

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրել է.

«Մի քանի եզրակացություն՝ երեկ Մոսկվայում կայացած «բանակցությունների» վերաբերյալ։

1. ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին Ի. Ալիևին հրավիրելու գլխավոր նպատակն այն էր, որ Ն. Փաշինյանը բոլորի ներկայությամբ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում։

2. Ալիև-Փաշինյան բանավեճը սկզբից մինչև վերջ բեմադրված էր։ Փաշինյանը սցենարով իրեն հատկացված տեքստը ջանադրաբար անգիր էր արել։

3. Նույն սցենարով Փաշինյանին թույլ էր տրվել երկու անկապ խոսք ասել Բերձորի (Լաչինի) միջանցքի փակ լինելու մասին՝ առանց, սակայն, խոսուն փաստեր ներկայացնելու (օրինակ, թե որքան մարդիկ ու բեռներ էին մտնում Արցախ մինչև շրջափակումը և որքան են մտնում հիմա)։

4. Փաշինյանին արգելվել էր, նա էլ իր կողմից համարձակություն չունեցավ մեկ բառ ասել ոչ միայն Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների (պատանդների), այլև անգամ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի շարունակվող բռնազավթման մասին։

5. Հայաստանը փուլ առ փուլ մասնատելու քաղաքականությունը համաձայնեցված է ու ընթացքում համաձայնեցվում է Վաշինգտոնի, Մոսկվայի, Անկարայի և Բաքվի միջև։ Առաջիկա հերթական փուլով նախատեսվում է հայաթափել Արցախը և կտրել ՀՀ-ի դեպի հարավ և դեպի հյուսիս տանող ռազմավարական ճանապարհները։

6. Արցախի հայաթափման և ՀՀ-ի դեպի հարավ և դեպի հյուսիս տանող ռազմավարական ճանապարհներն Ադրբեջանի վերահսկողության տակ դնելու խնդրի հնարավորին չափ սահուն և քիչ ցնցումներով ուղեկցվող լուծումը հանձնարարված է փաշինյանական խունտային։

7. Այս աղետալի գործընթացը գաղտնի է պահվում հայ ժողովրդից, որի գլխի տակ իշխանությունը շարունակաբար տարատեսակ փափուկ բարձեր է դնում, միաժամանակ՝ հետևողականորեն ու նպատակասլաց բարոյալքելով հայության դիմադրական ոգին։

8. Եթե չհասցնենք ազգովին ինքնակազմակերպվել, վերահաստատել ու վերագործարկել մեր ժողովրդի գոյության կենսական պահանջները, որոնք մասամբ սահմանված են ՀՀ Անկախության հռչակագրով, ապա ականատեսն ենք լինելու հայկական պետության մոտալուտ կործանման, լիակատար հայրենազրկման ու մասնակի թրքացման»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ