27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գնում է պետական, ազգային, քաղաքացիական դավաճանություն. այս վիճակի հեղինակը դարձել է ազգային չարիք. Րաֆֆի Հովհաննիսյան

105 տարի առաջ այս օրը Սարդարապատում և քույր ճակատներում վճռվեց մեր ճակատագիրը, և մեր ժողովուրդը Մեծ եղեռնից 3 տարի հետո միասնական կարողացավ թշնամուն կանգնեցնել, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«5 տարի առաջ մեր ժողովուրդն ունեցավ արժանի վերելք, որը պատասխան էր նախորդ տարիների սխալներին: Ցավոք, այդ պայքարը, որը պատկանում էր ժողովրդին, սեփկանաշնորհվեց, կուսակցականացվեց և դարձավ մի հոգու, մի խմբակի սեփականությունը: Ի վերջո հասկացանք, որ նա ուներ իշխանությունը վայելելու և ինչ-որ ծրագրեր իրագործելու նպատակներ: Բայց, բոլոր դեպքերում, 5 տարի անց ապրում ենք աննախադեպ վայրէջք, մեր պետականությունը կորցնելու իրական հնարավորություն՝ մեր իսկ ձեռքով»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, եթե միասին ինչ-որ բան չփոխենք, ապա կգնանք մեր երկիրը հանձնելու ցեղասպանության: Հովհաննիսյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն բացեիբաց խոստովանում է իր հանցավորությունը, որ ինքը գիտակցաբար հանձնում է պետական, ինքնիշխան տարածքներ:

Քաղաքական գործիչը շեշտում է՝ ունենք լավ սպաներ, բայց որևէ մեկը որևէ ձայն չի հանում, պետական կառույցներում աշխատողները նույնպես չեն ընդդիմանում. «Գնում է պետական, ազգային, քաղաքացիական դավաճանություն: Այս վիճակի կրողը, հեղինակը դարձել է ազգային չարիք: Ուզում են Հայաստանը դարձնել հաշմանդամ, կոնքային պետություն՝ այն հանձնելով զեղասպանող թշնամիներին: Եվ դա անելով՝ տվյալ անձը նույնպես դառնում է հանցակից ցեղասպանողներին»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ