11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բողոքում են Հայաստանի երգի դեմ. թուրքերը ստորագրահավաք են սկսել /վիդեո/

Թուրքերը change.org կայքում ստորագրահավաք են սկսել, նրանք բողոքում են “Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանի երգի դեմ:

Հիշեցնենք, որ այս տարի Եվրատեսիլին Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշել է համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Հայաստանը կներկայացնի խումբ, որում ծագումով հայ 6 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:  Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):

Այժմ թուրք երկրպագուները ստորագրահավաքով պահանջում են Եվրոպայի հեռարձակողների միությունից որակազրկել Հայաստանին, քանի որ համաձայն գործող կանոնների՝ մրցույթը քաղաքականացնելն արգելվում է, իսկ տվյալ երգը, թուրքերի պնդմամբ,  Հայոց ցեղասպանության քարոզչություն է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ