29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գրքի հերթ են կանգնում….

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Հրատարակիչների ազգային ասոցիացիան ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2015 թվականի  փետրվարի 19-21-ը կազմակերպում են Մանկապատանեկան գրքի երևանյան 11-րդ տոնավաճառը:

«Արդեն ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք-ընթերցող կապը , հանրությանը ծանոթացնելու ՀՀ հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան  Տոնոյանը:

 Տոնոյանը նշեց, որ  5-6 տարի առաջ  փետրվարի 19-ը` Թումանյանի ծննդյան օրը ՀԳՄ նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ  հռչակվեց գիրք նվիրելու օր:

Այդ օրը կարևորվում է նրանով, որ հատկապես դպրոցներում իրականացվում են միջոցառումներ, որոնք դրական ազդեցություն են գործում նոր ձևավորվող սերնդի վրա նաև հոգեբանական առումով:

«Գիրք նվիրելու օրը այնպիսի հերթեր են գոյանում, որ կարելի է համեմատել այն հին տարիների հերթերի հետ, երբ երշիկի կամ հացի համար երկար կանգնում էին»,-ասաց «Էդիտ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը:

«Զանգակ» հրատարաչության տնօրեն Էմին Կարապետյանն էլ նշեց, որ գիրք նվիրելը կամաց-կամաց դառնում է գեղեցիկ ավանդույթ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ