26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոչ մի պայման, այդ թվում՝ Մեծ Եղեռնի ճանաչումը, Թուրքիայի առջև չենք դնելու․ ՔՊ-ական

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության հարցը չկա։ Այդ հարցն, ըստ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանի, նախապայման է, իսկ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհին նախապայմաններ չեն դնելու։

«Երբ մենք հարաբերությունները Թուրքիայի հետ կվերականգնենք, կհաստատենք դիվանագիտական հարաբերություններ, մեր պատմության ընթացքում ծառացած բոլոր կնճռոտ հարցերը լուծումներ կստանան»,֊ «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է նա։

«Հարաբերությունների կարգավորման ճանապարհին եւ դրանից հետո ոչ մի պայման Թուրքիայի առջեւ չենք դնելու, նման քննարկում իրենց հետ հիմա չենք ունենալու»,-ավելացրել է Խաչատրյանը։

Պատգամավորն ասել է՝ իշխող ուժի խնդիրն է, որ Թուրքիայի ժողովուրդն իր իշխանությունից պահանջի ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Ըստ նրա՝ դրա համար պետք է հարաբերություններ, շփում հաստատվի հայերի եւ թուրքերի միջեւ։

«Այնպես չի, որ աշխարհը նստած սպասում է նրան, թե մենք ինչ ենք պահանջում։ Պահանջը պիտի լինի քո հոգում պահած պահանջ, որ դու կյանքի կոչես: Եվ ի՞նչ է փոխվել, որ աշխարհի շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Այն պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, մեզ կոչ են անում գնալ երկխոսության։ Պետք է թուրքական հասարակությունը իր երկրից պահանջի ճանաչել ցեղասպանությունը, իսկ որպեսզի հասարակությունը պահանջի, հայերն ու թուրքերը պիտի շփվեն, ճանաչեն միմյանց, մենք պիտի էդ պատը քանդենք, երկու հասարակությունները իրար լավ չեն ճանաչում»,-նշել է Խաչատրյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ