23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը կտրուկ դեմ է արտահայտվել Արթուր Դավթյանի նշանակմանը․ «Հրապարակ»

Չնայած մամուլում շարունակ գրվում է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախի դատախազ է նշանակվելու, սակայն մենք օրեր առաջ գրեցինք, որ դա Արցախի նախագահականում բացառում են։ Ուրեմն ինչո՞ւ է այդ լուրը շարունակում շրջանառվել։ Բանն այն է, որ երբ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, որ ստանա նրա «դաբրոն»՝ Ներսիսյանին պետնախարարի պաշտոնում նշանակելու համար, հպանցիկ տեղեկացրել է, որ Ներսիսյանի փոխարեն էլ հնարավոր է Արթուր Դավթյանին նշանակի։ Փաշինյանն այդ պահին կարծիք չի հայտնել, իսկ երբ Դավթյանը մեկնել է Արցախ, Փաշինյանը կապվել է Արայիկ Հարությունյանի հետ եւ կտրուկ դեմ արտահայտվել այդ նշանակմանը։

Հիմա Արայիկ Հարությունյանը Մոսկվայի արձագանքին է սպասում՝ այս հարցի հետ կապված։ Թե ինչու է Փաշինյանը դեմ Դավթյանի թեկնածությանը՝ հաշվի առնելով, որ նա հնազանդորեն ծառայել է իրեն, ըստ լավատեղյակների՝ նա կարծում է, որ մի անգամ Սերժ Սարգսյանին դավաճանածն իրեն էլ կդավաճանի։ Մեր աղբյուրները պնդում են, որ ԱՀ գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածուն ներկայիս պաշտոնակատարն է՝ Կարեն Գաբրիելյանը՝ Գուրգեն Ներսիսյանի տեղակալը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ