09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Գոնե հիմա չենք գիտակցում, որ իրականում մի նավի մեջ ենք, մի շղթայով զոդված… Արցախում միասնությունն էլի օրինակ չի ծառայում». Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ կինն 9 ամսում կարող է մարդուկ լույս աշխարհ բերել, 9 կին մեկ ամսում չեն կարող նույնն անել:

Արդյունքի հասնելու համար մեկ ազգ լինելով 9 ամսում կարող ենք ունենալ արդյունք, բայց այսպես պառակտված` 9 մասի բաժանված ոչ մի բան էլ չենք ունենա:

Տեսնես էլ քանի 24 օր պիտի անցնի, որ հասկանանք սա:

Գործողներից հույս չկա ոչ մի ձև. նույնիսկ ամենափոքրիկ հույսը, որ գիտակցված ինքնակամ կհեռանա այդ` իրականում մի քանի հազարը, մարում է: Բայց ցավոք պառակտումը շատ ավելի խորն է դառնում ամեն օր:

Գոնե հիմա չենք գիտակցում, որ իրականում մի նավի մեջ ենք, մի շղթայով զոդված… Արցախում միասնությունն էլի օրինակ չի ծառայում, չենք ընկալում, որ հենց դա է հիմքը, որ դիմանում են այսքան: Իսկ իրենց օգնության հասնելու միակ հնարավորությունն էլի միասնական դառնալն ու արդյունքի հասնելու նպատակ դնելն է»:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ