Արցախի ու Հայաստանի խնդրիներով իբրև մտահոգ, իբրև աշխարհաքաղաքական բարդ խնդիրներով ծանրաբեռնված լրագրող նաիրի հոխիկյանը, որոշել է շեղվել այս թեմաներից. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ անհրաժեշտության օգտագործվող անձանց քանակի խնդիր այս պահին Հայաստանում չկա և այս փաստը երբեմն-երբեմն հաստատվում է հենց այդ՝ օգտագործվող անձանց կողմից։
Օր ու գիշեր Արցախի ու Հայաստանի խնդրիներով իբրև մտահոգ, իբրև աշխարհաքաղաքական բարդ խնդիրներով ծանրաբեռնված լրագրող նաիրի հոխիկյանը, որոշել է շեղվել այս թեմաներից ու հաճոյանալ որոշներին՝ այլ թեմաների շուրջ։
Սույն անձնավորությունը սեփական թյուր կարծիքը հանրությանը իբրև իրականություն ներկայացնելու համար որոշել է անդրադառնալ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ժամանակին գրպանի ընդդիմադիրներ պահելու համար, այդ ընդդիմադիրներն էլ եղել են իբրև՝ նիկոլն ու էդմոնը, միաժամանակ նշելով ,որ նիկոլն էլ հիմա ունի իր գրպանի ընդդիմադիրներին։
Իսկ թե ի՞ նչ նպատակ է հետապնդում որոշակի հանրային լսարան ունեցող, չակերտավոր ընդդիմադիր խաղացող լրագրողի նման հիմար մտքեր արտահայտելն ու հանրայնացնելը, թե ու՞ մ գրպանի ընդդիմադիրն է նաիրի հոխիկյանը, թե ու՞ մ հրամանով է մեծացնում ու փոքրացնում իր ղժղժալու աստիճանը ու թե ի՞ նչ արմատներ ունեն նման մարդիկ, մենք շատ լավ գիտենք։ Վստահաբար կարող եմ շեշտել ու հիշեցնել, որ կապիտուլյացիայից հետո նիկոլի հետ ընտրության գնացողը և ձայները փոշիացնողը հոխիկյան նաիրի պես կեղծ ընդդիմադիր խաղացողներն էին, որոնց արած քայլերի պատճառով էլ օր-օրի ձգվում է նիկոլի իշխանությունը։
Հ.Գ Դու պարզապես օրվա վերնագրով ապրող հասարակ լրագրող ես, որի գործունեությունը, ցավոք, չի’ ծառայում և չի’ կարող ծառայել հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն հայ ժողովրդի»։