18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավինյանի ընկերները պաշտոն պաշտոնի հետեւից են փոխում. Հրապարակ

Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ նշանակված Արման Բարխուդարյանը Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերն է, որը մինչ այդ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2019-2020 թթ., փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի՝ մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետն էր։ Բարխուդարյանն այդ պաշտոնում փոխարինել է Սաշա Կատվալյանին՝ Ավինյանի մյուս ընկերոջը։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը հրաժարական տվեց հոկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով, Եռաբլուրում զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանական բիրտ գործողությունների մասին իր թեթեւակի դատապարտող գրառման համար, իսկ դեկտեմբերին նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական։ Ավինյանի ընկերները պաշտոն պաշտոնի հետեւից են փոխում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ