06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է Հայաստանի հասցեին նրա վերջին հայտարարությունների պատճառով. ՀՀ ԱԺ

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է: Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը ԱԺ ղեկավարության անունից գրություն է ուղարկել Զատուլինին, որում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության հասցեին նրա վերջին հրապարակային հայտարարությունները վնասում են երկու պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը
«Նման գրություն Ազգային ժողովից ուղարկվել է Կոնստանտին Զատուլինին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հրաժարվեցին պատասխանել հարցին, թե ի՞նչ հիմքով է արգելվել Զատուլինի այցը Հայաստան՝ նշելով, որ նման տեղեկատվություն չեն կարող տրամադրել, քանի որ դա խախտում է տվյալ անձի անձնական կյանքի գաղտնիությունը:
«Նման տեղեկատվություն կարող ենք տրամադրել միայն ձեր կողմից նշված անձին կամ վերջինիս կողմից լիազորված անձին»,-պարզաբանեցին ԱԱԾ-ից:

Կարդացեք նաև
Զատուլինը տեղյակ է, սակայն դեռ չի մեկնաբանում. իշխանությունը տապալեց Զատուլինի առաջիկայում սպասվելիք այցը ՀՀ
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է. նա այլևս համարվում է անցանկալի անձ ՀՀ–ում․ armtimes.com
Կոնստանտին Զատուլինը «Տելեգրամ»-ի իր էջում արձագանքել է ԱԺ կողմից ուղարկված նամակին՝ դա համարելով վիրավորական քայլ:

«Մեզ համար անսպասելի էր, նամակ ստացանք ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետից։ Մեզ ասացին, որ իմ այցը անցանկալի է, և որ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը»-նշված է Զատուլինի գրառման մեջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ