29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից. դրանք կլինեն 25-օրյա. Սուրեն Պապիկյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե նպատակ կա հրաժարվել եռամսյա հավաքներից:

«Հավաքները դառնում են 25-օրյա, իրականում, 21 օրն է հիմնական ծառայութունը, 25-ը կազմակերպական հատվածն ապահովելու համար է: 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, կհայտարարենք այդ մասին, ու առաջիկա հավաքները լինելու է 25-օրյա, այլևս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից», – ասաց նախարարը:
Պապիկյանը, սակայն, ընդգծեց, որ 25-օրյա հավաքները լինելու են պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ