04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ. Արմեն Գրիգորյան

Հոկտեմբերի 12-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ:

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը:

Գրիգորյանն ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, և Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ վերոնշյալ հարցի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ