29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Արևմուտքի նպատակն է Նիկոլի ձեռքերով ռուսներին հանել տարածաշրջանից, բայց դա դյուրին գործ չէ ու երևի երկուսն էլ՝ «թարս կապույտ« են լինելու»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «ԵՄ ու Արեւմուտքի առաքելության վրա հույս դնողներ, Արեւմուտքը ճար ունենա՝ ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը կազատի թուրքերից։

 

1974-ից Կիպրոսի մի մասը օկուպացրել են թուրքերը, իսկ ԵՄ-ն ու Արեւմուտքը բան էլ չեն կարողանում անել։

Նենց որ,իզուր հույսեր մի փայփայեք։

Սա մեծ բլեֆ է։

 

Հ.Գ. Ուղիղ 2 տարի առաջ պատերազմի թեժ պահին հանդիպեցի Նիկոլ Փաշինյանին։

Ասեց՝ վիճակը վատ է։

Ասեցի՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը։

Ասեց՝ ԱՄՆ-ն խառն է ընտրություններով, Ֆրանսիայի ազդեցությունը Թուրքիայի վրա ազդելու բավարար չէ, կարծում եմ՝ ՌԴ-ն։

Ասեցի՝ դե գնա ու խնդրի մեր դաշնակցին կանգնեցնի պատերազմը։

Չարեց։

Հոկտեմբերի 19-ին էլ չլսեց Պուտինի առաջարկն ու չդադարեցրեց պատերազմը՝ տալով Հադրութը, Շուշին ու հազարավոր նոր զոհեր։

ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն ու Արեւմուտքը ոչ 2020-ին են կարողացել մեզ օգնեն, ոչ էլ՝ հիմա են օգնելու։

Արեւմուտքի նպատակն է Նիկոլի ձեռքերով ռուսներին հանել տարածաշրջանից, բայց դա դյուրին գործ չէ ու երեւի երկուսն էլ՝ «թարս կապույտ« են լինելու։

Ռուսաստանի մեջքի հետեւում «խաղեր տալը» մեր պետական շահերից չի բխում։

Հասկացեք վերջապես։

Հետո գնացքը գնալու է, ուշ է լինելու»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ