01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բելառուսն ու Ռուսաստանը զորքերի միացյալ խմբավորում են ստեղծում․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Միութենական պետության արևմտյան սահմաններին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ Բելառուսն ու Ռուսաստանը զորքերի միացյալ խմբավորում են ստեղծում, հայտնում է БелТА գործակալությունը։

«Միութենական պետության արևմտյան սահմաններին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զորքերի տարածաշրջանային խմբավորում տեղակայել։ Ամեն ինչ փաստաթղթերի համաձայն է»,- ասել է Լուկաշենկոն՝ ուժային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ։

Լուկաշենկոն նշել է նաև, որ եթե սպառնալիքն աճի, Միութենական պետության զորքերի խմբավորումը կսկսի գործել։ Խմբավորման հիմքում, ինչպես նշել է նա, Բելառուսի զինված ուժերն են, սակայն Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունն էլ քիչ չի լինելու՝ «համենայն դեպս, ոչ հազար հոգի»։

«Մոսկվան շատ խնդիրներ ունի, երկրորդ հակամարտության կարիքը չունի, այդ պատճառով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անձնակազմը շատ մեծ չի լինի, բայց հազար հոգի էլ չի լինի։ Պատրաստ եղեք մոտ ժամանակներս ընդունել նրանց ու տեղակայել այնտեղ, որտեղ հարկավոր է՝ ըստ մեր պլանի»,- դիելով Բելառուսի պաշտպանության նախարարին, ասել է Լուկաշենկոն։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ