06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե մեզ զրկեն այդ վերջին ջրի ակունքների՛ց Հայաստանը մեկ տարվա մեջ անապատի կվերածեն

Ակնհայտ է, որ թշնամին գրավում է մեր ջրային պաշարների ակունքները։ Ջուրը ամենամեծ հարստությունն է ներկայիս ջրասակավ աշխարհում։ Ջերմուկի ուղղությունը սրանով է նաև պայմանավորված։ Եթե մեզ զրկեն այդ վերջին ջրի ակունքների՛ց Հայաստանը մեկ տարվա մեջ անապատի կվերածեն։ Կարևոր չի՛ Ամուլսարը շահագործեղով կթունավորեն մեզ, թե՞ ջրազրկելով անապատի կվերածեն ։ Նաև սրանով է պայմանավորված Պարսկաստանի անհանգստությունը, ո՛ր Ամուլսարից սկիզբ առնող ջրերը լցվում են նաև Արաքսը, որը մեծ կարևորություն ունի տարածքաշրջանի երկրների համար։ Սարին տիրացողը կլինի տարածքաշրջանի ջրի բաշխման ակունքի տերը։

Մեր կույրերը, ովքե’ր սեփական քթից այն կողն չեն տեսնում, ալարում են գոնե մեր աշխարհագետների և երկրաբանների հետ խորհրդակցել և հասկանան Ամուլսարի իրական դերը և արժեքը։

Որ կողմը նայում ես Հայաստանը տարածված է բազում ստրատեգիական կարևորության աղբյուրների վրա։ Մեզ նավթագազային ուրվականով են կերակրում, մեր ունեցածը մեզանից թաքցնում։

Թերության, անպետքության, աղքատության կեղծ հեքիաթով կերակրում, ո՛ր ավելի դյուրինացնեն մեր չքնաղ երկիրը գրավելու սև ծրագիրը:

Գագիկ Մաթեւոսյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ