30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի հրապարակումը. «Ակնհայտ անհեթեթություն է»

Կրեմլը հերքել է վարկածը, թե ՀՀ և Ադրբեջանի ԶՈՒ միջև վերջին բախումները կապված են Մոսկվայի ցանկության հետ՝ ճնշում գործադրելու Հայաստանի վրա՝ Միութենական պետությանը միացնելու համար։

Պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Ոչ, սա ակնհայտ անհեթեթություն է»։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը, վկայակոչելով հավաստի աղբյուրը, գրել էր, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել Միութենական պետությանը, և որ Բաքվի որոշակի ակտիվացումը կապված է դրա հետ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ