Ես լավ գիտեմ պարոն Պուտինին, եթե նա ինչ-որ բան մտադրվում է՝ անում է․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին հարցին։
– Աշխարհը միջուկային պատերազմի՞ է գնում, թե՞ 3-րդ համաշխարհային պատերազմի։ Դուք ունե՞ք նման մտահոգություն, – հարց է ուղղել լրագրողը։
– Միջուկային պատերազմի գնալու գինը աղետն է։ Պետք է չմտածենք դրա մասին, էլ ուր մնաց խոսենք։ Այդ ամենը դիվանագիտական ճանապարհով լուծելը կլինի ամենաճիշտ քայլը, – հետևել է Էրդողանի պատասխանը։
Վերջինս, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներին, նշել է, որ Ուկրաինայի որոշ «օկուպացված շրջաններում» հանրաքվեի անցկացումը բարդացնում է դիվանագիտական ջանքերը։
«Այնտեղ կարող է անգամ անեքսիա լինել։ Ես լավ գիտեմ պարոն Պուտինին, եթե նա ինչ-որ բան մտադրվում է` անում է»: