24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր կապիտուլյացիան նոր պատերազմ է

Ուղիղ 2 տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները նախորդ երկու տարիներին փչացրել էին հարաբերությունները դաշնակիցների և բարեկամ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Չինաստանի հետ, չեղարկել բանակի վերազինման պլանը, խախտել ԶՈՒ կառավարումը կադրային ջարդով, ցրել մի քանի գնդեր։
Արդյունքում Ադրբեջանը մարտի դաշտում հասավ այնպիսի հաջողությունների, որոնք մի քանի տարի առաջ անհավանական էին։ Այնուամենայնիվ, Ադրբեջանն ավելի շատ «թղթով» է հող ստացել Հայաստանի կապիտուլյացիոն իշխանություններից, քան գրավել պատերազմով։ Դե-ֆակտո իշխանությունները համոզեցին Հայաստանի բնակչությանը, որ հանձնելով Արցախի հողերը, Գորիս-Կապան ճանապարհը և այլն, իրենք խաղաղություն կբերեն։ Սակայն ակնհայտ էր հակառակը, որ նրանք պատերազմում էին Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Եվ հերթական պատերազմը, հերթական ագրեսիան, արդեն Հայաստանի դեմ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին։
Հիմա Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն ու նրանց կնքահայրը՝ երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզում են, որ այլ ելք չկա, պետք է ստորագրել նոր կապիտուլյացիա։ Պետք է հստակ հասկանալ, որ նոր կապուտուլյացիան ուղիղ ճանապարհ է դեպի նոր պատերազմ։ Ըստ պատերազմի տեսության՝ ցանկացած պատերազմի նպատակը թշնամու կամքը կոտրելն ու նրան քո կամքը պարտադրելն է։ Դա կարող է արտահայտվել միջանցքի տրամադրմամբ, տարածքների հանձնմամբ, բանակի զինաթափմամբ կամ նույնիսկ բնակչությանը թմրանյութ վաճառելու իրավունքով (19-րդ դարում Մեծ Բրիտանիան երկու անգամ կռվել է Չինաստանի դեմ՝ չինական բնակչությանը թմրանյութ վաճառելու իրավունքի համար):
Կարևոր է հիշել, որ պատերազմի նպատակը թշնամու կամքը կոտրելն է։ Բոլոր նրանք, ովքեր փորձում են կոտրել մեր ժողովրդի կամքը, պարտադրել նրան դիմադրության անիմաստության և կործանման գաղափարը, պատերազմում են Հայաստանի դեմ։

Հայկական Ալիք

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ