05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Իշխանության ցուցակով գնալը նշանակում է պատասխանատվություն երկիրը ծայրաստիճան վտանգավոր կետին հասցնելու համար. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 25-ին, մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններ են։

Արդյո՞ք գիտակցում են ՔՊ ցուցակներում ընդգրկվածները, նրանց պոտենցիալ ընտրողները, որ նույնիսկ ՏԻՄ մակարդակով մասնակցություն ապահովելով, ՔՊ ընտրելով ընտրում են հայրենիքի կորուստը, նոր մարդկային և տարածքային կորուստները, դեռ չեմ խոսում պատասխանատվություն կիսելու մասին։

Անկեղծ ասած հարցադրումս հռետորական է, պատասխանն էլ առանձնապես արդեն կարևոր չէ:

Հատկապես գյուղական համայնքներում շատ եմ լսում, որ շատերն ասում են՝ դե համայնքի ղեկավար, ավագանի պետք է դառնայի՝ ստիպված դրանց ցուցակով դրեցի, տո էլ հայհոյում են, տո էլ ինչ ասես չեն ասում արդարացնելու իրենց առաջադրումները։

Վերջին անգամ ու շատ հստակ ուզում եմ ասել՝ իշխանության ցուցակով գնալը, նրանց օգտին քվեարկելը նշանակում է պատասխանատվություն ՔՊ-ի բոլոր արածների ու չարածների, երկիրն այս ծայրաստիճան վտանգավոր կետին հասցնելու համար։

Ով ընտրում է ՔՊ՝ նրանց ցուցակներում ընդգրկվելու կամ ընտրելու ձևով, նշանակում է, որ միանում է իշխանության՝ պատերազմի օրակարգը սպասարկելու գործընթացին»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ