22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում. ԱԻՆ /Տեսանյութ/

Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները (պատսպարաններ) թաքստոցներ են, որոնք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը: Այդ կառույցների կարևորությունն էլ ավելի է զգացվում պատերազմական պայմաններում:

Բնակչության պատսպարման հաշվարկումն իրականացվում է համայնքների ղեկավարության կողմից: Ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է, ուղարկվում է Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններ:

«Արտակարգ իրավիճակների նախարարի և փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականներով ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից կազմված խումբը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակիցների ուղեկցությամբ պարբերաբար իրականացնում են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն: Լուսանկարում են տարածքը, վիճակի մասին տեղեկացնում վերադասին, նրանք էլ, իրենց հերթին, իրավիճակը ներկայացնում են ՏԻՄ-երին, առկա թերությունները վերացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից նշում են, որ որպես պատսպարան ծառայում են նաև մետրոպոլիտենի կայարնները, գետնանցումները, դպրոցների ու մանկապարտեզների նկուղային հարկերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ