02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

1,5 տարի առաջ ՀՀ Վարչապետը չագուչն առել ընգել էր գյուղերով ու քֆուրով քարոզ էր անում։ Ամոթ չէ՞ր, խայտառակություն չէ՞ր

Ազգովի անգլերեն իմացող ենք ման գալիս, թե բա խայտառակ եղանք։ 1,5 տարի առաջ ՀՀ Վարչապետը չագուչն առել ընգել էր գյուղերով ու քֆուրով քարոզ էր անում։ Ամոթ չէ՞ր, խայտառակություն չէ՞ր։

Բարդագույն աշխարհքաղաքական իրավիճակում ենք, իսկ մեր ԱԳ նախարարը ծանոթով ա պաշտոն ստացել, մինչ այդ էժանագին կայքի խմբագիր էր։ Ամոթ չի՞, խայտառակություն չի՞։

Ծանոթով նշանակված Պաշտպանության նախարար ունենք պատերազմող երկրում։

ԱՄՆ֊ում Հայաստանի դեսպան ընկերոջս անգլերենի դասատուին նշանակելը ամոթ չի՞, խայտառակություն չի՞։

ԱԺ Նախագահը դագաղի մեջի մեռել խաղացող «դերասան ա»։ Ամոթ չի՞։

Թարգմանիչն էլ էր էլի ծանոթով։

Ճիշտ էր ասում դասականը, «կոռուպցիան դա կաշառակերությունը չի»։ Ասեմ, որ ոչ միայն կաշառակերությունն ա։ Ծանոթով, ղեկավարին հավատարմության սկզբունքով բարձրաստիճան պաշտոնյաներ նշանակելը դա նույնպես կոռուպցիա է։ Ավելի վատ, քան կաշառակերությունը։

Թե բա թարգմանիչ….

Նարեկ Սանթուրյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ