22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա է». ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանի ուղեկցությամբ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ ծանոթանալու են Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ ստանալու օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:

 

Ջերմուկ այցելած 30 երկրի դիվանագետների թվում են՝ Հայաստանում Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ:

Ի դեպ, ըստ տեղեկությունների, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ջերմուկ չի գնացել, նրա փոխարեն դեսպանատնից ներկա է մեկ այլ ներկայացուցիչ։

Օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպում-բրիֆինգին Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ Ջերմուկ իրենց այցը վկայում է՝ սա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ:

«Հակառակորդը մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ: Այդ մխրճումներն իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ խմբերով, ջոկատներով, և որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում  են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ: Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա է»,- հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը՝ շեշտելով, որ Զինված ուժերը շարունակելու են հայրենիքի ռազմական անվտանգության բոլոր միջոցառումների իրականացումը:

Գեներալ Ասրյանը օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է նաև ադրբեջանական զինուժի վայրագությունները, որոնք իրագործել են հայկական մարտական դիրքերում հայ զինծառայողների նկատմամբ, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ՝ խոստանալով համապատասխան տեսանյութը բրիֆինգից հետո տրամադրել ցանկացողներին:

Ըստ նրա՝ այնտեղ այնպիսի կադրեր կան, որ շատերը կարող են չկարողանալ դիտել:

«Ուզում եմ նշել, որ ոչ մի պետության ռազմական ուժ, զորք, ստորաբաժանում, զինծառայող իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նման վայրագություններ ցուցաբերել: Դա մարդասիրական միջազգային իրավունքի կոնկրետ խախտում է»,-նշել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ