29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկու փոփոխական: Հակառակը նոր ճանապարհ է դեպի 1915 թ

ԴԱՇՆԱԿՑԻ ՄԱՍԻՆ
• Երբևէ նկատե՞լ եք, բակում թրև եկող պարապ-սարապներն ինչ ինքնավստահությամբ են աշխատանքի գնացող-եկող հարևաններից խմիչքի փող ուզում։ Մի կողմից՝ անօգնականությունը, մյուս կողմից՝ ոչինչ չանելու, փաստացի՝ սոցիալական հարաբերությունների մեջ չմտնելու արդյունքում գոյացած անտեղի բարձր ինքնագնահատականը մարդուն ստիպում են մտածել, թե ինքն ինչ-որ լուրջ առաքելությամբ էակ է և շրջապատն իրեն պարտք է։
• Այդպիսին է նաև հայոց հավաքական քաղաքական միտքը դաշնակցի վերաբերյալ ընկալումներում։ Նիսյա խմողների պես շատերին թվում է, թե դաշնակիցն ամեն ինչ քո փոխարեն անողն է, և բավական է՝ գտնես այդպիսի մեկին, և բոլոր հարցերը կլուծվեն։ Այդ մարդկանց եթե պատմես, որ ԱՄՆ Թայվանի դաշնակիցն է, բայց թղթով մի քանի անգամ պաշտոնապես այն ճանաչել է Չինաստանի մաս, իրենց աշխարհընկալումը կարող է քանդվել, կամ որ ժամանակին նույն ԱՄՆ ծանր սպառազինություն էր վաճառում Իսրայելի թշնամիներին։ Ընդհանրապես կապշեն, երբ իմանան, որ Թուրքիան 1993 թ․-ին հրաժարվել է Ադրբեջանին 10-15 քաղաքացիական ուղղաթիռ տրամադրել՝ խաղաղ բնակչությանը Քարվաճառից տարհանելու համար, և այլն։
• Քաղաքական հասունություն ունեցող ազգերը և առաջին հերթին՝ նրանց էլիտաները գիտեն, որ դաշնակիցը նույնպես ռեսուրս է, որին պետք է կերտել։ Այն երբեք օդից չի ընկնում, անփոփոխ տրված մեծություն չէ, ավելին՝ դաշնակից չի նշանակում քո տեղն ապրող ու ամեն օր քո «խմիչքի փողը տվող»։
• Մտածողության այս փոփոխությունը կարող է տեղի ունենալ վերևում նշածս երկու փոփոխականները՝ անօգնականությունը և անտեղի բարձր ինքնագնահատականը վերացնելու դեպքում։ Իսկ հակառակը նոր ճանապարհ է դեպի 1915 թ․։
 
Կարծում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը: 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ