03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Այնպես չէ, որ լուծումը պետք է ձեռնտու լինի միայն մեզ». Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ «ոչ երազանքային» լուծման կգնա (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վստահեցրեց՝ առաջիկայում որևէ փաստաթուղթ չի ստորագրելու: Նա, սակայն, մեկ խոստովանություն արեց:

«Մյուս կողմից, մենք չենք խուսափի պատասխանատվությունից, եթե տեսնենք, որ, թեկուզ, ոչ երազանքային, բայց, այնուամենայնիվ, կա մի լուծում, որը չի հատում Հայաստանի շահերի կարմիր գծերը, մենք նաև դրա պատասխանատվությունն ենք պատրաստ ստանձնել ու գնալ այդ լուծումներով»,-ուղիղ եթերի ժամանակ ասաց նա

Փաշինյանն ասաց, թե իրենց միշտ մեղադրում են նրա համար, որ ժողովրդի ականջին հաճելի բաներ են միայն ասում:

«Ոչ, այսօրվա իմ ուղերձը նրա մասին է, որ, եթե լինի այնպիսի տարբերակ, որ բանակցությունների արդյունքում հնարավոր լինի գալ մի թղթի, որը մեր երազանքների թուղթը չէ, մեր երազանքների փաստաթուղթը չէ, բայց վերլուծենք, որ դա, այնուամենայնիվ, Հայաստանի շահերին օգուտ է ու երկարաժամկետ առումով Հայաստանի համար խաղաղություն ու անվտանգություն է ապահովում, մենք այդ պատասխանատվությունը կստանձնեք, ժողովուրդը մեզ կասի՝ «սա մեր երազանքների թուղթը չէ, ինչո՞ւ եք ստորագրել, մենք կասենք՝ ժողովուրդ ջան, որովհետև մեր երազանքների թուղթը չէ, բայց առաջիկա հարյուր տարում Հայաստանի համար ապահովում է խաղաղություն, ապահովում է անվտանգություն ու այսպես շարունակ: Պետք է մի քիչ ճկուն լինել: Այնպես չէ, որ լուծումը պետք է ձեռնտու լինի միայն մեզ, 2018-ից դա եմ ասել, որ  լուծումները պետք է ձեռնտու լինեն բոլորին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ժողովրդին կոչ արեց մեկ րոպե անգամ չկասկածել, որ իրենք հայրենիքի դեմ ինչ-որ բան կանեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ